Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/31

Այս էջը հաստատված է

Ի՞նչ կայ կեանքի մէջ այնքան ցանկալի,
Երբ՝ բաց թևերով
Օդը ճեղքելով,
Թռչում եմ հեռո՜ւ տենչով անձկալի
Ազա՜տ դէպի վեր՝
Հպա՜րտ, անվեհեր...»

Ասաց արծիւը... և թևատարած
Սլացաւ օդում.
Իսկ վարն՝ անդնդում
Ցուրտ տառապանքից լա՜յն, համատարած,
Խեղճ մարդն էր տնքում
Անիծուած կեանքում...




30