Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/35

Այս էջը սրբագրված է

Յետ ենք փախչում, լուսնից խորշում
Մեր ցաւով՝
Երջանիկ է, սիրտը կարծր,
Անխռով:
Առաւօտ վաղ երկիր կ'իջնենք
Անխնդում,
Ծաղիկների նորաբողրոջ
Թերթերում
Կ'երգենք վիշտը տիեզերքին
Խեղճ մոլոր.
Միայն նա~ է վշտին ընկեր
Ու սովոր...
Ու լողացին ամպիկները
Երկնքում,
Երկրի վշտով, լուսնից յետ-յետ
Անլքում:
Առաջ լողաց արագ-արագ
Մայր—լուսին՝
Մի անտարեր, անհոդ ժպիտ
Երեսին:

34