Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/40

Այս էջը սրբագրված է

Այն վառ սէրը—որ չարգելեց
Լինել ինձ մարդ, կին և մայր,
Որ ընկերիս միշտ ըսփոփեց՝
Երբ մենակ էր, վշտահար...

Ինձ մի՛ սիրիր ծաղկի նման,
Կուզեմ ապրել արժանի՝
Որպէս հիւլէն՝ վշտի տիտան,
Որպէս զաւակ խուժանի...

39