Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/51

Այս էջը սրբագրված է

Խփե՛մ... և երգե՛մ սէ՜ր, ծաղի՜կ, գարո՜ւն,
Եւ իմ սրտի խոր...
Ա՜հ, այս ի՞նչ ժխոր,
Խեղդուած հեծկլտանք... դիակներ... արիւն...
Ո՞վ է արտասւում,
Ո՞վ հաց աղերսում...

Լարը ղօղանջեց... ո՞վ էր որ կուլար,..
Ո՞վ էր՝ ինձ կանչեց...
Ա՜խ, տխո՜ւր հնչեց,
Կըտըրուե՜ց, մեռա՜ւ սիրոյ երգի լար...
Եւ ես կըսկըծից
Զարթնիցի քընից...

50