Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/52

Այս էջը սրբագրված է

ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐԻՑ.

Մութը պատեց դալարազարդ դաշտերին.
Թռչունները կամաց-կամաց բուն մտան,
Քնաթաթախ ծաղիկների վաշտերին
Յոգնած քամին նստեց հսկիչպահապան.

Կեցի՛ր քամի, բա՛ց աչքերդ սիրական՝
Հէքեաթ ասենք, որ քներս չտանի.
Տե՛ս վերևից մեզ է նայում լուսնկան—
Նա էլ մեզ հետ ընկեր լինել կը կամի.

Մենք երեքս էլ խեղճ ճամբորդ ենք աշխարհում —
Տուն-տեղ չունենք, ընկեր չունենք բնաւին.
Կեցիր քամի, ինչ ես այդպէս շուտ նիրհում,
Իմ աչերիս բուն չէ՛ եկել տակաւին...

Իսկ թէ ինչպէ՜ս ես կուղէի մրափել
Խորո՜ւնկ, անվի՜շտ, զով թևերիդ ջան քամի...
Բայց դու լսիր, ի՞նչ ես տխուր, լուռ նստել,
Ա՜խ, իմ քունը դեռ չի՛ տանի... չի՛ տանի...

51