Այս էջը սրբագրված է
ԱՇՆԱՆ ԵՐԳԵՐԻՑ.
Դարդլու աշուն սարէն իջաւ,
Վազեց քամին հևալով.
Չկայ ծաղիկ, վարդը թոշնաւ,
Ծառը խշշաց սգալով:
Պարզ երկինքը մշուշ հագեր—
Մտորում է տարակիր,
Կռունկների շարան-շարքեր
Ճամբայ ընկան տաք երկիր:
Ա՜յ կռունկներ խապար չունէ՞ք
Իմ սիրունիկ աշխարէն,
Ղարիպ սրտիս բարև չունէ՞ք
Իմ չարչարուած քոյրերէն...
Ես էլ մի օր ճամբայ ընկայ
Անցայ դաշտեր, սար ու ծով.
Ղարիպ-ղուրպաթ երկիր եկայ
Սիրտս լիքը՜ յոյսերով...
Բայց` իմ երկրի տապ‑կարօտից
Չորցան բողբոջ յոյսերս
Ա՜խ կռունկներ, էն սև օրից
Լալկան դարձան աչերս...
Երնեկ ձեզի.—մի օր կրկին
Ետ կը դառնաք շարքերով՝
Մենա՜կ-ղարի՜պ ես կը մնամ
Հայրենիքիս կարօտով...