Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/6

Այս էջը սրբագրված է

ՍԵՒ ՇՂԹԱՆԵՐ.

Այն լո՜յս օրերի—վառ գարնան համար
Ձեզ՝ սև շղթաներ, իմ կրծքի վրայ
Կրում եմ հլու, տանջում անդադար՝
Գիշերը՝ անքուն, ցերեկն՝ անզգայ:

Այն լո՜յս օրերի սուրբ ազատութեան
Երկունքի ցաւն է իմ հոգին կիզում,
Կեղեքուած կեանքիս անվերջ դառնութեան
Միայն յոյսերով վերջ եմ երազում:

Ա՜խ, սև՛ շղթաներ, անարգ հանգոյցներ,
Դուք բիրտ կարգերի և ոյժ և տաղանդ—
Իմ կրակ սրտիս իղձըն անձնուէր
Մոլի ըռնութեան դրել էք պատանդ:

Ա՜խ սև շղթաներ, ժանգոտ օղակներ,
Դէ՛հ զնգզնգացէք հիմնը յաղթական՝
Այն լոյս օրերի հիմնըն անվեհեր
Եւ ձեր գարշելի ողբերգը մահուան...

5