Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/65

Այս էջը սրբագրված է

ՓԱ՜ՌՔ Ի ԲԱՐՁՈՒՆՍ

Փաոք` բազմաչարչար ստրուկ մարդկութեան՝
Տառապանքների, վշտի աղրիւրին.
Կեանքի՝ հեղեղում չարի` խորտակման
Ահռելի կռուի մարտիրոսներին։

Փա՜ռք զրկանքների մեծ անապատում
Խիզախ, աննուաճ մագլցողներին,
Քաղցից նուաղած՝ հրապարակներում
Հացի և վրէժի երգ երգողներին:

Փա՜ռք` սրախողխող ու գնտակահար
Քաջ ըմբոստների լուռ շիրմներին,
Մռայլ հանքերում ընկած շարէ-շար,
Սմբած, տրորուած սև դիակներին:

Փա՜ռք թիկունքներին՝ ծռուած բեռի տակ.
Կոշտացած, ջլոտ ժիր բազուկներին:
Փա՜ռք բանուորութեան միութեան օղակ-
Հպարտ փողփողող կարմիր դրօշին:

Փա՜ռք ի բարձունս սուրբ ազատութեան
Նորածին ոգուն՝ տանջանքում ծնուած:
Միշտ փառք և նրան, որ համայնութեան
Խաչն է փրկանքի ուսերին դրած...

64