Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Հատընտիր.pdf/2

Այս էջը սրբագրված է

ՅԵՍ ԸՄԲՈՍՏԱՑԱ

Յես ըմբոստացա․․․ խավարը լացեց
Խիզախ բռունցքիս հարվածների տակ,
Իզուր դավադիր գիրկը նա բացեց,
Իզուր խոստացավ լինել հպատակ...

Նա սիրել էր ինձ այնպես խանդավառ
Յեվ բերել աշխարհ դժվար յերկունքով.
Աչերս կապած՝ բայց հոգիս կայտառ
Գգվել էր անվերջ, սնուցել կրծքով։

Նա աղջամուղջոտ մռայլ գիշերից
Վոչինչ չեր պահել ինձանից անտես,
Կուրացած տենչով միշտ իր թշերից
Համբույր ե քաղել գթառատ մոր պես։

Յես ըմբոստացա՜ — լո՜ւյսը սիրեցի
Ցեվ խելացնոր հարվածներիս տակ
Խավարը ընկա՜վ... յես... յես հաղթեցի
Փա՜ռք ու պատիվ ինձ, կեցցե՜ հաղթանակ․․․

Ձեզ, վոր ապրում եք խավարին գերի՝
Յես իմ ուղիով թողել եմ նշան —
Բազում ողակներ իմ շղթաների՝
Վոր փշրվելիս ծաղկեցրին շուշան։

Դե՜հ, դուք էլ յեկեք՝ յեկեք լույսի մոտ.
Անծք— ով չուզէ զատվել խավարից.
Յես այստեղ հասա՝ ծագեց առավոտ.
Շուրջս լո՜ւյս, ազա՜տ... փառք ու պատիվ ինձ...

1905