Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Հատընտիր.pdf/34

Այս էջը սրբագրված է

ԱՄԵՆՔԻՆ

Ով վոր լինիք,
Ուր վոր լինիք՝
Ձեզ հետ է միշտ իմ հոգին
Յեվ ամեն տեղ
Յերգս անշող
Հետամըտում ձեր կյանքին։
Հե՞ր դուք այդպես,
Սողունի պես
Դալարվում էք խե՜ղճ, տարտա՜մ .
Սեվ ժխորում
Շիրիմ փորում
Մարդավայել գոյության։
Հե՞ր դուք այդպես,
Խլուրդի պես
Խուլ վորջերում անտարբեր
Կասես յերբեք
Զարթնելու չեք
Մեղկ թմբիրից նիրհաբեր:
Ով վոր լինիք,
Ուր վոր լինիք՝
Մեր ու ջահել— լծի տակ
Այդ հորտ կյանքին
Տառապանքին
Բաց է անդունդն անհատակ,
Վոր պիտ կուլ տա
Ձեզ անխնա,
Անձայն, անլաց, անմռունչ,
Վոր պիտ մարե