Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Հատընտիր.pdf/43

Այս էջը սրբագրված է

ՎԱՅ ՁԵԶ, ՎԱԽԿՈՏՆԵՐ

Մեր դժբախտ կյանքին անհույս, անարեվ
Չկարծեք թե շուտ, կամ թէ հրաշքով
Ցանկալի այգի կծագի արեվ
Նոր հորիզոնից ջինջ, ազատ ցոլքով։

Մեր վիրոտ սրտի վերքերը խորունկ
Դեռ կը մռմռան — չեն ծածկվի հանկարծ .
Սեվ որում խանձված ծառ, ծաղիկ ու տունկ
Չեն ծաղկի հողից արյունով ներկված։

Մեր հիվանդ քնից վառ յերազների
Ցնորքը շքեղ անթիվ, անպտուղ
Կցնդվին անհետք, սոսկման որերի
Կը մնա զրկանք, քաղց ու ցուրտ նկուղ։

Դարերով կոփված կուռ շղթաներին
Լոկ մի հարված չի փորի անդունդ,
Տանջանքի բովում մշտակյաց գերին
Մի պատառ հացով չի առնի սնունդ։

Ուժ է հարկավոր— անհողդողդ հավատ
Կոր թիկունքներից տիտան պատնեշներ..
Հորձանքն է գալիս փորձանքի տարափ
Ահա կթափվի–վա՜յ ձեզ վախկոտներ...

1907

54