- և հավատացեք Նրա ապագային։
Քսան տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի երկուսին, հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ժողովուրդների ու երկրների պատմության մեջ անկախության հռչակումը, սովորաբար, հանրագումարն է դառնում անցած ճանապարհի և նվաճված ազատության։ Արցախյան ազատամարտի յուրահատկություններից էր սակայն և այն, որ ԼՂՀ հռչակումը ոչ թե հաջորդեց, այլ նախորդեց անցնելիք այդ ճանապարհին, և դա ոչ թե ժամանակից շուտ կատարված մի քայլ էր, այլ թելադրված էր ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ՝ Արցախի դեմ գնալով ծավալվող պատերազմով։
ԼՂՀ-ն քանի որ հռչակվեց ոչ թե հաղթանակից հետո, այլ հաղթանակից առաջ, ուստի հաջորդող երեք տարիներին պետք է նվաճեր այդ հաղթանակը պատերազմական դժվարին ճանապարհներին, որոնք 1991 թ. սեպտեմբերի երկուսից հետո նախ պետք է հանգեին մինչ այդ ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ Ադրբեջանի ՕՄՕՆ-ի կողմից բռնազավթված և հայաթափված Հյուսիսային Արցախի ու Հադրութի շրջանի գյուղերի ազատագրմանը, ապա հաջորդելու էին Շուշիից՝ Ստեփանակերտի և Ադրբեջանի մի շարք կրակակետերից՝ Արցախի շրջանների դժոխային գնդակոծմանը տարբեր տրամաչափերի զինտեխնիկայից, որից հետո գալու էր