Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/151

Այս էջը հաստատված է

Ռուսաստանի ներքաղաքական կյանքում՝ դառնալով համառուսական հեղափոխության կովկասյան ուժը, հայությանը թուլացնելու նպատակով էլ կազմակերպվեցին ջարդերը։ Հատկանշական է, որ ընդհարումներն առավել արյունալի տեսք ընդունեցին Արցախում՝ ասես շեշտելով վերջինիս կարևորությունը Հայաստանի համար և զգուշացնելով, թե մեր ազգային գործիչների յուրաքանչյուր սխալի համար վճարելու է արցախահայությունը։

Պատմությունը, դժբախտաբար, կրկնվեց։ Մոսկվան հնարավորություն էր ընձեռել ազգային ներքին հարցերով զբաղվելու, միայն թե չհարվածեինք կայսրության ներքին հիմքերին։ Արցախում դրության կտրուկ վատացման պատճառը ոչ թե դեկտեմբերի 1-ի որոշումն էր, այլ դրան զուգահեռ խորհրդարանում ներկայացված Հայաստանում արմատական դեմոկրատական վերափոխումների ծրագիրը, որի դրույթները սպառնում էին քայքայել խորհրդային կայսրության հիմքերը։ Եվ այդ պահից համազգային շարժումը, դուրս գալով ազգային ոլորտից, ընկավ Մոսկվայում Արցախի ճակատագիրը տնօրինողների համար խորապես ատելի համամիութենական դեմոկրատական շարժման շրջանակները, իսկ հետո էլ պետական մակարդակում շարունակվեց առճակատման քաղաքականության ձևով, որն իր տրամաբանական ավարտին հանգեց Արցախի աշխարհաքաղաքական երկու կետերի՝ Գետաշենի ու Բերդաձորի անկմամբ։

Որքան էլ ՒսՍՀԱ-ը լուծարվի, միևնույն է, երկար ժամանակ Կենտրոնի կամ նրան փոխարինող մեկ այլ ուժի դիրքորոշումն է ճակատագրական լինելու մեզ համար։ Փլուզվող նախկին պետության փոխարեն, ամենայն հավանականությամբ, կստեղծվի մի նոր միություն կամ կայսրություն (անվանումն էական չէ), որի հիմքում նախկին իրավահավասարների դաշինքի փոխարեն ընկած կլինի համասլավոնականության և ռուսական մեծապետականության գաղափարը։

Այս իրողությունը մեզ վախեցնելու փոխարեն պետք է հուսադրի, որովհետև Ռուսաստանի հեռահար ստրատեգիական ծրագրերում