Կովկասը կվերգտնի իր նախկին կարևորությունը, և ընդհանրապես Կովկասը նա հեշտորեն դուրս չի թողնի իր ազդեցության ոլորտից։ Այն արտահայտվում է անգամ պատմամշակութաբանական դրսևորումներով, որի վկայություններից է Կովկասին մերձ Ստավրոպոլում և հարևան երկրամասերում կազակային միավորումների կազմակերպումը, նրանց հավատարմության երդումները ավանդական արժեքներին և հասկացություններին, իսկ կազակությունը Կովկասը պահող հարվածային ուժն էր, և այս մասին էլ է հիշվում նրանց երթերում ու հավաքներում։
Հայ-ադրբեջանական բանակցություններում էլ Ռուսաստանը ոչ թե միջնորդ, այլ շահագրգռված կողմ է։ Արցախը երբեք չի կարող լինել լոկ երկու հանրապետությունների ներքին քննարկման առարկան, եթե նրանք անգամ անկեղծորեն ցանկանան էլ։ Ռուսաստանը միշտ էլ կարող է բանակցություններին հաղորդել իրեն ցանկալի ուղղությունը՝ երկու հանրապետությունների միջև քննարկումից այն վերածելով հայ-ռուսականի ու ադրբեջանա-ռուսականի, և կողմերից ով պնդի, թե Արցախի հարցը մեր՝ հարևաններիս ներքին գործն է, Ռուսաստանը չարաչար կպատժի նրան՝ իր այլազան լծակների գործադրմամբ օգնելով մյուս կողմին։
Մինչ իր քաղաքականության կտրուկ փոփոխումը Ադրբեջանը «քամեց» խորհրդային համակարգի ողջ հնարավորությունները, Արցախի դեմ օգտագործեց խորհրդային բանակի ռազմական հզորությունը և նոր միայն կապերն սկսեց խզել նախկին դարձող Միության հետ։ Այդ խզումը նա արագացրեց, որովհետև ունի Թուրքիայի նման բնական դաշնակից, որի հետ քայլ առ քայլ ուժեղացնում է տնտեսական, կրթական ու մշակութային կապերը, իսկ հեռուստատեսային եթերն էլ պարզապես լցված է Թուրքիայով։ Այս պայմաններում նա, իհարկե, կարող է չմտնել նոր կազմավորվելիք միության մեջ, իսկ Հայաստա՞նը։ Անկախ աշխարհագրական դիրքի ու տնտեսական նպատակահարմարության շուրջ ընթացող անվերջանալի վեճերից, միևնույն է, ծառանալու է կարևորագույնը՝ Արցախի