Վերջերս հաճախ է շեշտվում, թե մենք թերանում ենք լրատվական ճակատում, իսկ Ադրբեջանը կարողանում է արցախյան իրադարձությունները ներկայացնել իրեն ցանկալի ձևով և թե այս ամենը, վնասելով մեր պայքարին, նպաստում է հարևան հանրապետության քաղաքական վարկի բարձրացմանը։ Մեր լրատվությունը, իհարկե, բավական կաղում է արցախյան իրադարձությունները ներկայացնելիս, սակայն մտածել, թե դրա հետևանքով է Ադրբեջանը հեղինակություն ձեռք բերում տարբեր ատյաններում՝ խոր մոլորություն է։ Ոչ թե վատ լրագրությանն է արցախյան հարցում մեր միջազգային մեկուսացման պատճառը, այլ լրատվական անհաջողությունները բխում են մեր քաղաքական այդ մեկուսացումից։ Արտաքին հաջող քաղաքականությունը կարող է նպաստել Արցախյան հարցի ճշմարիտ լուսաբանմանը, սակայն ճշմարիտ լրատվությանը ինքնին երբեք չի կարող վճռորոշ լինել արտաքին քաղաքականության հաջողությունների համար։
Արցախյան ողբերգությունը, որը դարձյալ ածանցյալ է մեր վարած արտաքին քաղաքականությունից, առանց վերլուծության, սոսկ նկարագրական ճշմարտացիությամբ աշխարհին ներկայացնելով ոչ միայն չենք վերականգնի արդարությունը, այլև ակամա կարող ենք ծառայել այն ուժերին, որոնք առավել շահագրգռված են նորաստեղծ հանրապետությունը Ադրբեջանին վերաենթարկելու։ Այդ ուժերին ծառայող մոսկովյան հեղինակները միութենական դեմոկրատական մամուլում «Ողջ ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի