Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/313

Այս էջը հաստատված է

ՎԵՐԱԴԱՐՁ. ՄԱՐՏԱԿԵՐՏԻՑ ՀԱԹԵՐՔ

Մարտակերտի ազատագրմամբ Հաթերքի ենթաշրջանի նման մեկեն սկսեցին կենդանանալ նաև դեպի շրջկենտրոն տանող ճանապարհին ընկած գյուղերը, որոնցից ամենամոտը Ներքին Հոռաթաղն է։ Նահանջող հակառակորդը թեև դիրքավորվել էր շրջկենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ, սակայն ԼՂՀ Պաշտպանական բանակի հանդեպ հավատը այնքան մեծ էր, որ մարդիկ ոչ միայն սկսեցին վերատնավորվել, այլև առանձին բնակիչներ իրենց հետ անգամ պոմիդորի սածիլներ էին բերել տնամերձերամ տնկելու համար։ Սակրավորներին խնդրելով շրջակայքը ստուգել՝ նրանք սկսեցին կարգի բերել նաև անխնամ մնացած լոբու շարքերը... Այս տարի ապրելու համար Արցախի գլխավոր հարստությունը, փաստորեն, ցորենն է, կարտոֆիլը և լոբին։ Առաջին երկուսի մշակման ժամանակը, բնականաբար, արդեն անցել էր, և մնացել էր վերջինը, որը գյուղացիների հավաստմամբ էլի տուն կպահի, եթե այս օրերին հասցնեն մշակել. Հոռաթաղից մինչև Կուսապատ ձգվող մարգերում ամեն տարվա նման հիմա ևս, թեև առայժմ մի քիչ սակավաձայն, բայց հողը նետված հասկի նման վերստին արմատակալելով, հնչում են աշխատանքի երգերը։

Դրմբոնի ոլորապտույտ ճանապարհի յուրաքանչյուր ոլորանը գաղթի մի տխուր դրվագ ունի իրենում պահած, որոնց հետ է շարունակ հարաբերվում վերսկսվող կյանքը։ Մարդիկ լիցքաթափվում են խոսելով ու երբ դատարկում են սրտներում կուտակածը, սկսում են ապրելու, կյանքը շարունակելու ելքեր որոնել։ Կուսապատն էլ թեև Ներքին Հոռաթաղից ավելի վաղ էր ազատագրվել, սակայն ճակատի գիծ էր մնում մինչև վերջերս։ Մեծ Շեն և Մոխրաթաղ գյուղերում ևս դեռ թարմ են ընթացած վերջին մարտական գործողությունների