Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/374

Այս էջը հաստատված է

հետո, իսկ վանդակապատ պատուհանների գոգերն էլ զարդարված էին կարմրիկ խնձորիկներով։ Ներս թափանցող լույսի շողերի ներքո դեղին սրբատաշ քարից պատրաստված պատուհանի կիսամութ գոգին կարմրաթուշիկ ժպտացող այս խնձորիկներն իրենց գլխի զույգ կանաչ փոքրիկ տերևներով ասես մեր մագաղաթյա ձեռագրերի զարդագիր մի-մի Ծ լինեին։

Եկեղեցու մուտքի դռան վերևի արձանագրությունում ասված է. «Սկսուած է 1892 թ., աւարտուած է 1898 թ.։ Շինուեցաւ սուրբ Եղիշէի եկեղեցիս արդեամբն Մատաղիսու միաբան ժողովրդականաց»։ Այսինքն՝ երեք տարուց լրանում է եկեղեցու կառուցման հարյուր տարին, որը նա կդիմավորի արցախյան անճեղքելի սահմաններով և այդ սահմաններից ներս օրավուր տարածվող և զորացող հաստատակամ հավատով։


ԽՈՍՔ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի
պաշտոնաթերթ, 1995 թ., ապրիլ, թիվ 2