Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/394

Այս էջը հաստատված է
ՄՈՆԹեՆ



Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց
պատմության վերջին էջը։

Ճակատագիրը հաճախ է մեր հայրենիքի վրա տարածել պատմության վերջին էջի չարաշուք ստվերը, բայց այն միշտ էլ ցրվել է՝ շնորհիվ ժողովրդի նվիրյալ զավակների իմացյալ մահվան լույսի։ Օտար ափերից հայրենիք վերադարձող և հայրենիքից էլ Արցախի լեռները սուրացող ասուպի նման իր կյանքի լույսը հարազատ ժողովրդի ինքնապաշտպանությանը նվիրաբերեց Մոնթե Մելքոնյանը, բայց, ի տարբերություն ասուպի, նրա կյանքի լույսը այրվելով չսպառվեց, այլ հուշ ու լեգենդ դարձավ ապրողների սրտում և հիշողության մեջ։

Նոյեմբերի քսանհինգը նրա ծննդյան օրն էր, և, դժբախտաբար, իր մասին ևս արդեն խոսելու ենք անցյալ ժամանակով։ Ծնվել է 1957 թ. Կալիֆորնիայի նահանգում՝ Ֆրեզնոյի մոտ գտնվող Վայսիլիա քաղաքում։ Ավարտել է Բըրքլիի «Կալիֆորնիա» համալսարանի հնագիտության բաժինը։ Թվում էր, թե ստանալով դասական կրթություն և տիրապետելով մի քանի լեզուների՝ նրան ևս կվիճակվի ապրել սփյուռքահային բնորոշ կյանքով, լինել բարձրակարգ մասնագետ օտար երկրում՝ սրտում կրելով պապերի երկրի կորստյան կսկիծը և ուժերի ներածին չափով էլ օգտակար լինել հայրենիքին։ Սակայն տարիների ընթացքում հավելվող կարոտը և այդ կարոտից ծնված վրեժը ապագա հետազոտողի գրիչը ահաբեկչի զենքի վերածեց Մոնթե Մելքոնյանի ձեռքերում։ Նա նախ մասնակցեց լիբանանահայ գաղութի ինքնապաշտպանության կազմակերպմանը, ապա զինվորագրվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ դառնալով մասնակիցը աշխարհը ցնցած