Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/402

Այս էջը հաստատված է
«ԻՆՉՔԱՆ ՈԻԶՈՒՄ ԵՆ ԹՈՂ ԽՈՍԵՆ,
ՄԻԱՅՆ ԹԵ ՎՐԱՍ ՉԼԱՑԵՆ»


«Ես չեմ ուզում Մանվել Գրիգորյանին որևէ բնորոշում տա՝լ ո՛չ գովական, ո՛չ ժխտական... Եկ փաստերի լեզվով խոսենք, համեմատենք դեպքերի զարգացման ընթացքը 88-ից սկսած և դրանցում՝ Մանվելի դերն ու տեղը...»,— այսպես սկսվեց լրագրող և ազատամարտիկ Վարդան Դևրիկյանի հետ մեր զրույցը Մատաղիսում այս տարվա հունիսի վերջերին, երբ խոսք բացվեց «Էջմիածնի Մանվելի»՝ հանրահայտ հրամանատարի մասին։

Հրամանատարի համբավը՝ թե՛ դրական, թե՛ բացասական առումով, դուրս էր եկել Ղարաբաղի սահմաններից և հասել Երևան, հասել նույնիսկ Թատերական հրապարակի «բարձր ամբիոնին»։

Այս երգը «նույն» շարքից էր, որ հյուսվել և հյուսվում է՝ Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղրսն... Չշարունակեմ։

Հունիսին՝ Մատաղիսում, մենք որոշեցինք զրույցը շարունակել Երևանում, երբ Վարդանը վերադառնա։

Այդպես էլ արեցինք։

— Մանվել Գրիգորյանին առաջին անգամ Հադրութի շրջանի Էդիլլու գյուղում հանդիպեցի։ Ծանր օրեր էին։ Դա, որքան գիտեմ, նրան վաղուց ես ճանաչում, վեց ամիս իր զինվորն էիր նաև։

— 1988-89-ին, երբ փաստորեն մենք դեռ չէինք ճշտել մեր տեղը Թատերական հրապարակում, այդ ժամանակ արդեն Մանվել Գրիգորյանն իր ընտրությունն արել էր։ 1989-ին նա գնաց Արցախ՝ Հադրութի շրջան, և նվիրվեց Էդիլլուի ձորակի պաշտպանության գործին։ Էդիլլուն այն կետն էր, որ եթե, Աստված մի արասցե, ընկներ, փաստորեն, բացվում էր թե՛ Հադրութ տանող ճանապարհը և թե՛ Ստեփանակերտ։ Սաֆոնովյան բռնությունների շրջանում Մանվելը ձերբակալվեց, ենթարկվեց տարբեր կտտանքների, բանտարկվեց...