Այս էջը հաստատված է
ու «Արենական Ընկերութիւնը»։
1867ին կը հիմնուի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճը։
1896ին առաջին Կիրակնօրեայ դպրոցը՝ 1500 աշակերտներով։
1905ին առաջին մարմնամարզական ակումբը՝ «Ուսումնասիրաց Մարմնամարզական Ակումբ» անունով։
1886ին կը հրատարակուի «Մենտոր» կիսամսեայ հանդէսը։
1873ին կը կառուցուի Այնթապի Ս. Աստուածածին եկեղեցին, որուն ճարտարապետը եղած է Սարգիս Պէյ Պալեան արքունի ճարտարապետը, իսկ շինարար վարպետը՝ Սարգիս Գատէհճեան - այժմ Թրք. մզկիթ։
Թուենք Այնթապի հայկական վարժարաններուն անունները
Բացի գրչագիրներու հիմնած դպրոցներէն ու թաղային մանկապարտէզներէն.–
- – Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճ - 1873
- – Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարան - 1860–1935
- – Վարդանեան Կրթարաններ 1867-1882
- – Արենական 1885-1915 նախ որբանոց, ապա՝ երկրորդական վարժարան։
- – Կիլիկեան Ճեմարան - 1912-1915
- – Աբրահամ եւ Մուրատ Վարժապետներու Դպրատուն 1815–1830
- – Հայկանոյշեան Աղջկանց Վարժարան - 1878-1915
- – Վերի Վարժարան - Եօքարը մէքթէպ
- – Ներսէսեան Վարժարան - 1856-1915(500 աշակերտներով)
- – Վարի վարժարան - աշաղը մէքթէպ
- – Կիլիկիոյ գիշերօթիկ Վարժարան - 1873-1877
- – Հայ Աւետարանական Առաջին Վարժարան - 1854
- – Հայկազեան Վարժարան - 1888-1915
- – Թանգարան Ընկերութեան Գիշերային Վարժարան -1858-1878