պատերի ետեւում իւրաքանչիւրը իր փոքրիկ դրախտն է թաքցրել։ Բաւական է մի փոքր դռնից ներս մտնես, կամարակապ միջանցքով մի քանի քայլ անցնես եւ քո առջեւ կը բացուի հէքեաթային ներքին բակը, նարնջի կամ լիմոնի ծառերով, շքեղօրէն նկարազարդուած ճակատներով։ Նեղ ու երկար պատուհաններից իւրաքանչիւրի երեսակալը կարող է զարդարուած լինել իրար չկրկնող շքեղ մոթիվներով։ Դրսից յաճախ անտաշ քաքերով շինուած, անփոյթ ու անհրապոյր իսկ ներսից՝ շքեղօրէն զարդարուած, ամէն ինչ բացայայտ ու հեշտասէր վիճակը շօշափելի է դարձնում արեւելքը։
Այնթապի դէպքում, նոյնիսկ խոշոր առանձնատներում որոնք պատուաբեր շինարարական մակարդակով են շինուած, չկայ շէնքերի ներքին ճակատները զարդարելու նման ձգտում։ Ամէն ինչ պարզ է, սակայն խնամուած բնակելի միջավայրի կազմակերպումը։ Փողոցների վրայ կախուող պատշգամբները նոյնպէս տարբերւում են Հալէպի փայտաշէն պատշգամբներից։ Եթէ Հալէպում փայտագործ վարպետները ջանք չեն խնայել նախշազարդ կարնիզներով ու գեղեցիկ