Էջ:Պատիւ Այնթապահայութեան եւ․․․ խօոք արկածահարեալէս, Թորոս Թորանեան.djvu/64

Այս էջը հաստատված է

հրաշալի տեսարանը...։ Կղմինտրածածկ բազմաթիւ տանիքների ծփանքի մէջ փառահեղ տիրականութեամբ բազմել էր մայր եկեղեցին։ Թաղի վրայ որպէս գլխաւոր շէնք, որպէս թագ ու պսակ իշխող եկեղեցին ոգեղէն ներդաշնակութեան հրաշք թուաց։ Նմանատիպ զգացողութիւն կարելի էր ժամանակին ապրել Երեւանում, թամանեանական վարդագոյն ծաւալների միջից Օփերայի փառաւոր շէնքը դիտելիս։

Կասկածից վեր է, որ Այնթապի հայութեան փառքը Ս. Աստուածածին եկեղեցին է։ Շինարարական արուեստով հետաքրքրուող ոեւէ մէկը կը նկատի այդ հսկայ շէնքի արժանիքները։ Ներսի տարածութիւնը անկրկնելի զգացողութիւն է առաջացնում։ Հսկայ գմբէթի թռիչքը, փառահեղ խորանը անչափ տպաւորիչ են։ Ակամայ մտածում եմ, թէ 19րդ դարի երկրորդ կէսին դէպքերի ի՞նչ բարեպատեհ դրութեամբ է ծնուել այս շէնքը։ Մի կողմից պալատական ճարտարապետի նախագիծը (որը տեղացի հայերի ցանկութեամբ մեծացուել է մէկ ու կէս անգամ) ընտիր շինարարական որակը եւ միւս կողմից՝ օսմանեան կայսրութեան համար երրորդական կարգի մի քաղաքում շինուած լինելը։ Չենք կարող ասել. որ նմանատիպ կառուցումներ չեն եղել նոյն ժամանակներում հայոց մէջ։ Եւ Շուշիի Ղազանչեցոց Ս. Փրկիչ եկեղեցին 1868–1887թթ. եւ Գիւմրիի Ս. Ամենափրկիչը 1858–1876թթ. նոյնպէս մեծ իրագործումներ են։ Սակայն Ռուսահայաստանում որոշ բարեկեցութեան հասած հայերի կողմից մեծ ծրագրեցի իրագործումը ինչ որ տեղ հասկնալի է։