Բայց սուլթանական Թուրքիայում ամենատարբեր խտրութիւնների ենթակայ հայերի կողմից նման ծրագրի իրագործումը չափազանց տպաւորիչ է։ Նրա կառուցման պատմութիւնը մանրամասնօրէն գրուած է, ամեն ինչ յստակ է։ Սակայն արդիւնքը քսանամեայ լարուած աշխատանքի արդիւնքը պատուաբեր խիզախում է ոչ միայն այնթապցիների համար։
Պատուհանի փեղկը դարձրեցի, փոշու վարագոյրը ծածկեց զմայլելի տեսարանը։ Առանց ուժ գործադրելու պատուհանը փակուեց։ Պղնձէ լեզուակը վար թեքեցի, որ քամին անտեղի չբանայ... զարմանալի էր որ անմարդաբնակ այս տանը պատուհանը ոչ փտել էր, ոչ ուռել ձեւափոխուել, աշխատում էր նորի պէս։ Յիշեցի Յակոբ Յակոբեանի մի յօդուածը, ուր նկարագրում է իր հայրենադարձութեան առաջին օրերը Լենինականում։
«...Մեզի ընկերակցողները մեզ առաջնորդեցին մեր նոր բնակարանը, որու շինարարութիւնը. ըսին. աւարտուել էր ընդամէնը մի օր առաջ։ Բակն ալ ասֆալտապատուած էր. մաքուր սեւ գոյնով։ Ուրիշ գոյն ասֆալտ չկայ կարծեմ։ Բնական է. բնակարան երբ մտանք. սկսանք զննել մեր նոր կացարանը։ Հինգյարկանի վարդագոյն տուֆակերտ շէնքը նոփ-նոր պէտքէր որ ըլլար։ Բայց տեսնում էինք. որ նորի տեսք չունէր։ Երբ պարզապէս դիտում էի