Էջ:Պատիւ Այնթապահայութեան եւ․․․ խօոք արկածահարեալէս, Թորոս Թորանեան.djvu/68

Այս էջը հաստատված է

փրկուած հայերը ցրուեցան աշխարհով մէկ, եթէ կարողացան իրենց չկորցնել եւ յաջողեցան իրենց հիւրընկալ երկիրներու մէջ իրենց կեանքը կազմակերպել եւ արժանանալ հիւրընկալողներու յարգանքին, իրենց մասնագիտական վարպետութեան եւ պարկեշտութեան շնորհիւ էր միայն»:

Սիրելի վարպետ, քո ծնողների քաղաքում ապա արդէն հարիւր տարի է հայ վարպետների շինած դուռ-պատուհանը աշխատում է անխափան։


ՄԻՋԱՆԿԵԱԼ ԿԱՄ ՅԵՏԱՁԳՈՒԱԾ ԱՌԱՋԱԲԱՆ

Յարաբերութիւնները մեր միջավայրում ապրող հայերի հետ կազմում է հայ կեանքը։ Մանաւանդ բազմազգ քաղաքներում ազգային կեանքը իր որակով աւելի ակնառու է։ Ինքնաբերաբար ականատես ենք լինում թէ նոյն իրադրութիւնում ինչպէս ես դրսեւորում իրենց կողք կողքի ապրող հայերը, արաբները, քրտերը, ասորիները եւայլն։ Այն զարմանալի որակները, որ դրսեւորում են մեր ազգակիցները հասկընալու, բացայայտելու համար մենք փնտռում ենք դրանց Ակունքները։ Իսկ մեր ներկայ վարքագծի, մտածելակերպի ակունքը, որքան էլ որ ցաւալի, մեր հետ պատահած ամենամեծ ողբերգութիւնն է։ Մերօրեայ հայ ժողովուրդը «սերւում է» 1915ի ցեղասպանութիւնից։ Կասկածից վեր է, որ ենթագիտակցութեան ոլորտում մեծ ոճիրը կենդանի է։ Կասկածից վեր է, որ շատ բան տեսած, ամէն բանի միջով անցած հայի նկարագիրը փոխուել է։ Քրիստոնեութեան ընդունումից յետոյ հազարամեայ ելեւէջների մէջ հայութիւնը իրենից ներկայացրել է խառնուածքի դաստիարակութեան, մտածելակերպի որոշակի տեսակ։ Հայի ազնիւ, վստահելի, հաւատարիմ, աշխատասէր, նախաձեռնող որակումները դարերով պահպանուած առաքինութիւնների արգասիք է։

Ուստի եւ ինձ միշտ հեւրաքրքրել եւ հետաքրքրում է 1914ից առաջուայ հայ կեանքը: Այն մարդիկ, որոնք հարիւրամեակներով փոխանցուած մի բան բերել հասցրել էին նոր ժամանակներ։ Այդ մարդիկ իրենց հնագոյն բնօրրանում իրենց տեսակը վերարտադրելով, հազարամեայ մի գանձ էին պահպանել։ Կեանքի եւ աշխարհի մասին