Էջ:Պատմութիւն հայոց.djvu/126

Այս էջը սրբագրված չէ

ընդ մէջ անկեալ՝ յիս զայնպիսի ընկալայզյարձակումն, մարտ ընդ սքանչելւոյն առնելով դիւցազինն։ Եւ նախ ՚ի տէգ նիզակացզմարմինս երկաքանչիւրոցս յօշելով, վտակս արեան ՚ի վայր հոսեցուցաք, և զարեգակնատես երեսս ապարանիցս արեան հոսեալ ցուցաք ծով։ Այսպէս և զկնի այլովք զինուք ժամս ոչ սակաւս։

«Բայց զի՞նչ օգուտ ինձ և խօսիցս երկարութիւն․ զի վախճան գործոյն՝ իմն էր կործանումն․ ուստի և ՚ի քրտան սաստկութեան յայսպիսւոյ եղեալ տագնապէ՝ փախեաւ յինէն քունն, և այսուհետեւ ոչ թուիմ կենդանի։ Զի ոչ այլ ինչ նշանակէ երեւութիցս շարժումն, եթէ ոչ որ ՚ի Հայկազնեանն Տիգրանայ հասանելոց է մեզ բռնութեան յարձակումն։ Բայց ո՞վ արդեօք, յետ աստուածոցն օգնականութեան, բանիւ և գործով մեզ օգուտ խորհելով, ոչ զինքն կարծիցէ թագաւորակից մեր լինել»։

Եւ բազում ինչ ՚ի խորհրդակցացն լուեալ օգտութեան մտա