Այս էջը սրբագրված չէ
152 | Բ |
ցան Արշակունիք յԱրշակայ․ աւելորդքն յազգ և ՚ի բազմութիւն աճեցեալք, և միակն ըստ կարգի հետեւանայ ՚ի թագաւորութիւն։ Բայց գրեմ կարճ ՚ի կարճոյ՝ որ ինչ մեզ անկն է, և զաւելորդսն թողում։ Քանզի բաւական էյաղագս այլոց ազգաց որ ինչ ՚ի բազմաց ասացեալ եղեւ։
Յետ տիրելոյն ամենայն տիեզերաց Աղեքսանդրի Մակեդոնացւոյ, որդւոյ Փիլիպպեայեւ Ոլոմպիադայ, որ էր քսան և չորրորդ յԱքիղղայ, բազմաց տալով զտէրութիւնն կտակաւ, զի ամենեցուն իշխանութիւն՝ Մակեդոնացւոցն անուանեսցի՝ ինքն մեռանի։ Զկնի որոյ թագաւորեաց Բաբելովնի Սելեւկիոս, զյոլովից կորզելով զիշխանութիւն․ ուստի և զՊարթեւս հնազանդեաց մեծաւ պատերազմաւ, և կոչեցաւՆիկանովր այնորիկ աղագաւ։ Սորա տիրեալ ամս երեսուն և մի՝ թողու զթագաւորութիւնն որդւոյն իւրում Անտիոքայ, անուանեցելոյն Սաւտէր, ամս ինն և տասն։ Զսա