Այս էջը սրբագրված չէ
172 | Բ |
չացն գտեալ զպերճագոյնսն՝ տեարս կարգէ, յանուն շինից և գաւառաց կոչելով։
Այլ մոռացաք և զդժնեայ Սլաքն անուանեալ այր, զոր ոչ կարեմ հաւաստեաւ ասել, ՚ի Հայկա՞յ եթէ յառաջագունից քան զնա եղելոց յաշխարհիս, զոր հին զրոյցքն պատմեն լինել․ բայց էր այր քաջ։ Զսա կարգէ սակաւ արամբք զլեառնն և որսալ զքօշսն․ որք անուանեցան Սլկունիք։ Այսպէս և ՚ի նոյն իրս և զՄիանդակն անդառնալի․ և ՚ի սմանէ Մանդակունիք։
Բայց յորդւոցն Վահագնի գտեալ արս, որք ինքնակամ խնդրեցին զմեհենից պաշտամունսն՝ պատուէ մեծապէս, ՚ի ձեռն տալով նոցա զքրմութիւնն․ և կարգէ ընդառաջին նախարարութիւնսն, և անուն կոչէ Վահունիս։ Սապէս և զԱռաւենեանսն և Զարեհաւանեանսն գտեալ ՚ի զարմից առաջնոց թագաւորացն՝ կարգէ ՚ի նոյնանուանս աւանս։