Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/107

Այս էջը հաստատված է
ԱՆՑՎՈՐԱԿԱՆՔՆ ՈՒ ՇՈՒՆԸ

Իրիկնադեմին մեկ ղրաղ քուչով
Երկու մարդ իրար հետ զրից տալով՝
Անց էին կենում, մեկ էլ էն տեսան,
Դռան շեմի տակիցն մեկ շուն հենց բիրդան
Ծղրդաց, իսկույն վնգվնգալ սկսեց։
Էս ձենի վրա սաղ քուչեն լցվեց.
Հիսունից ավել՝ շներ մոտ էլան,
Մեր անցվորների գլուխը տարան։
    Մեկը կռացավ՝ որ քար վերցնի,
    Մյուսը ձեռիցն բռնեց ընկերի,
    «Սի՛րելի՝ ասեց՝ տեղըդ ծանր կա՛ց,
    Շան փեշակն ա, որ հաչի հանապազ։