Քարով դու շանը ճամփա չե՛ս բերիլ.
Թե չես ուզում նրանց դհա կատաղացնիլ,
Գլխըներս առնի՛նք, գնանք մեր բանը.
Թե չէ քար քցիլն ի՞նչ կօգտի շանը»։―
Իրավ մի քիչ տեղ որ չի հեռացան,
Շներն էլ անսաս քաշվեցին բիրդան։
Բերանը պատռած հայվարա մարդի
Փեշակն է՛ն ա, որ մեզ վրա հաչի։
Բայց դու քու ճամփեն՝ դուզ բռնի, գնա՛,
Կհաչի, կըհաչի, էլ եդ կդինջանա։