Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/112

Այս էջը հաստատված է
ԵԶՆ ՈԻ ՇՈԻՆԸ

Մեկ չաղ շուն ընկած՝ ախոռի մոտին,
Հով տեղը ձգված՝ անսաս, իր քեֆին,
Իր սիրուն օրը անց էր կացնում.
Որ մեկ խեղճ եզը իրիկվան մթնումն
Հանդիցն էկավ տուն ու գոմը մտավ,
Բերնի ջուրն գնաց, խոտը որ տեսավ։
    Շատ բանելուցը ոսկոռն ու կաշին
    Իրար էին կպել։ Ու խեղճն էս հալին
    Մոտացավ, մի քիչ բերանն ե՛մ քցի,
    Շունը մռռաց, չթողեց, որ ուտի։
«Տո ա՛նիրավ դու՝ քեզ ի՞նչ ա պակսում»։
Ասեց մեր եզը. «Դու է՞լ ես հաչում։
Սաղ օրը հոգիս արևի տակին՝
Հանդը վարելիս կրակի առաջին՝