Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/122

Այս էջը հաստատված է
ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ՄՈԾԱԿԸ

        Խղճի վրա մի՛ ծիծաղիր,
        Անճարին մի՛ վիրավորիր։
Խեղճ մարդն էլ շատ անգամ քեզ էնպես
Կկծի, որ կմնաս սևերես։
Քո գլխին շատ էլ մի՛ հավատար,
Լսի՛ր էս մասալեն, անկաջդ ա՛ռ։
    Էսպես պատահեց, առյուծ թագավորն
    Մոծակի սիրտը՝ խիստ խոցեց մեկ օր։
    Մոծակ շահզադեն մարսիլ չկարաց,
    Կռիվ բաց արեց՝ հաքված, հազրված։
    Կռվողն էլ ինքն էր, շվի ածողն էլ,
    Թոփն էլ վրեն հազիր, յարաղ, ասպաբն էլ։
    Բզզալով թռավ թշնամու վրա։
    Առյուծ փադիշահն հենց իմացավ, նա