Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/132

Այս էջը հաստատված է
ԽԱՆԸ

Ժամանակով մեկ նաքյազ հարուստ կար.
Մեկ որդի ուներ, էն էլ անհունար։
Մեռավ, մեկ միլիոն նա փող եդ քցեց,
Որդին խան դառնալն մտքումը դրեց։
Նալաթ սև սիգին, մարդ ի՞նչ կամենա,
Որ փողով չճարի, ջանը դինջանա։
Խանությունը որ գտավ ու պրծավ,
Բեկլարբեկու տեղ ճարել կամեցավ։
«Էն էլ ձեռք բերեց, սիրտը դինջացավ։
Հիմիկ էլ վազիր լինիլ ուզեցավ,
Կամ թագավորի դռանն ու քովը