Մեկ մեծ գործք ճարիլ անցավ մտքովը։
Ղոնշունի գլուխ ըլիլ, խաչ, նշան
Դոշին քաշ անիլ։ Էս էր նրա բանն։
Բայց մեր խե՛ղճ խանի ծուծն ու գլուխը
Հենց դարդակ էին, որ քամեիր, ծուխը
Քթովն դուս կգար, այբի կտոր չկար։
Շնորք՝ մարիֆաթ փողով ո՞վ կտար։
Ա՜յ իմ անխելք խա՛ն՝ թո՛ղ էդ քո ֆիքրը։―
Բայց չէ մեր խանի է՛ս էր հենց միտքը,
Որ վազիր դառնա, կամ ղոնշունի գլուխ.
Նստի դիվանումն, սրտի սոխն ու ոխն
Հանի, ամենին հրաման անի։
Որ կպչի նա, իրան չէր հայտնի։
Բայց նրա շնորքն հենց իր միլիոնն էր,
Էնդով էր ուզում բոլորը ճարեր։
Քոշք ու ամարաթ՝ լավ բաբաթ սարքեց,
Խազինի դուռը, քիսեն բաց արեց։
Աշխարք մնացել էր վրեն զարմացած,
Ով ասես որ նրա հացին չէր նստած։
Զուռնա, նաղարա միշտ դմբում էին,
Նրա ամարաթումն, ու նա իր քեֆին
Նոքար ու ֆարաշ ոսկով զարդարած,