Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/136

Այս էջը սրբագրված է
ԲԱՂԴԱԴԻ ՃԱՄՓՈՐԴ ԷՇԸ

        Եփրատ գետի կանաչ ղրաղին
        Կենում էր մեկ խեղճ ռաչպար։
        Անունն Հասան. իր հավատին
        Արի, բարի, արդար, անշառ։
        Մեկ էշ ուներ մեր մուսուլմանն.
        Սիրում, պաշտում ախպոր նման։
Էնպես էր նրան թիմարում, պահում,
Խերն ու լավությունն ամեն տեղ գովում.
Լիսը բացվում էր, թե օրը մթնում,
Քամակին բազմած՝ Հասան տուն մտնում։
Մտքի հետ ընկած վախտն նոխտեն թողում,
Էշ ախպորն էնպես էր նա հավատում,