«Թասխրս բաշխի՛ր իմ էշ հոգի ջան».
Լալով, կսկծալով ասեց մեր Հասան։
«Ես չէի թողալ քեզ էդպես միայն։
Հալալ ձեռի եմ քեզ էս օր հանձնում։
Աստծո՛ւն ամանաթ՝ մեր հանդումն, չոլումն
Ի՞նչ պետք է սովրիս, որ տանը մնաս․
Երկիր չտեսնիս, աշխար ման չգաս։
Ճանճի, ու բոռի, բզեզի ձեռին
Դու եսիր դառնաս, կորցնես քո գին։
Գնա՛, սրա աղոթքն քեզ միշտ կպահի,
Սիրտդ ուրախ բոնի, իմ անունս հիշի։
Մեկ քանի ծունր էլ ինձ համար դու դի՛ր,
Ուսումդ ա՛ռ ու էլ շուտ վերադարձի՛ր։
Մահմադի աչքը վրեդ քա՛ղցր ըլի,
Փչվի փուշ ու քարն, որ քեզ կդիպչի»։―
Ինչպես որ էլավ՝ սուրբ դարվիշ բաբան
Կուզ կուզ անելով բազմեց իշի վրեն։
Լեն շորերն չորս կողմն փռված՝ ճոլոլակ,
Ոտներն աջ ու ձախ ընկած քաշ ու կախ։
Էշը գնում էր, տերը ձեն տալիս։
«Խոսքը խո՛սք ա հա՜, տարին անցնելիս,
Ես ձեզ կսպասեմ»։― Ասեց ու ոտով