Մեկ քանի քոռ մարդ ընկած մեկ ճամփա,
Էնպես էին գնում, ինչպես քոռն կերթա։
Երբ սաղ աչկանին ճամփեն ցույց չտա։
Ոտն էին փոխում, բուդուրմիշ ըլում,
Կամ քյալլի տալով՝ գետնի վրա չոքում։
Անց կենողի մեկն՝ էս որ հենց տեսավ,
Սիրտը մրմնջաց, մեկ փեդ վեր առավ,
Ու նրանց տվեց, որ էլ վեր չընկնին,
Փեդը դեմ տալով՝ գնան, տեղ հասնին։