Քոռերի մեկը գլուխը պատռած՝
Փետը ձեռն առավ ու ընկավ առաջ,
Ու մեկելներին եդևիցն քաշեց։
Էսպես իրար բռնած՝ քոռ սուրուն քաշվեց,
Ու առաջվա պես էլ վեր չի ընկան,
Լոք լոք անելով՝ քիչ որ հեռացան,
Հանկարծ մեջըներն խիստ կռիվ բացվեց,
Առաջին գնալն, որն ասես ուզեց։
Էս չվերջացրած՝ մեկ ուրիշ քամի
Մտավ քթները, թե ձեռնափեդի
Ասլն ընչի՞ց կըլի, ի՞նչ ծառից կտրած։
«Բոխի փետից ա»։ Մեկն ասեց հանկարծ։
Մյուսն ընկերի դնչին չմռած,
Հաստատում էր՝ թե կաղնուց է պոկած։—
Էսպես ամեն մեկն իր զուռնեն փչեց,
Փեդն առավ ձեռը ու մատնահարեց.
Որ ձեռ քսելով էն բանն իմանա,
Ինչ որ սաղ մարդի փեշակն ու գործն ա։
Աղլամազ քոռերն իրանց մարաքեն
Էնպես չաղ արին, էս դհեն, էն դհեն
Էնպես ղալմաղալ, դատբեդատ արին,
Որ անկաջ պտեր, լսեր նրանց խոսքին։