Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/160

Այս էջը սրբագրված է

Սատանեն էլ հո՝ է՛ս ա միշտ ուզում,
Մատն էնպես խրեց նրանց քոռ աչքումն,
Որ ամեն մեկի բերնիցն մեկ ջվալ
Ուշունց դուս էկավ, թե քաշես հալալ։—
  Լեզուն հո թուր չի, որ կտրած տեղը
  Մրմնջա, կալնի մարդ իր ըռեխը,
  Էրված սրտի դեղն կամ քարն ա, կամ փեդն,
  Էն էլ հազիր էր՝ ղոյմաղոջում տղե՛րք։
  Գլուխ էր, որ պատռվեց, ատամ, որ ջարդվեց.
  Որն հարայ կանչեց, որն արինն սրբեց։
  Էն փեդն՝ որ պետք էր նրանց պահպաներ,
  Միս, աղցան շինեց բոլոր ոսկոռներ։
Բայց ի՞նչ անես, բանն էն տեղն էր ընկել,
Որ անկաջներն էլ՝ էր սալթ քառացել։
Էն տուր ու քոթակն տվին նրանք իրար։
Շուն էլ որ ըլեր, տերն կմոռանար։
Բայց իր ասածը հեչ չուզեց մեկն էլ,
Բայց, որ էս կրակը չէրի իրանց էլ,
Խերի տեղն՝ էսպես՝ էն տված փեդը
Քանդեց նրանց տունն՝ էս կռվից եդը։
Իմաստուն մարդիկ մեզ նման քոռին
Որ հավատ տվին, օրենք կարգեցին,