Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/21

Այս էջը հաստատված է


4

Էլի էս օրհնած խալխը հազըրված՝
Գնացին մեկ օր մեշեն՝ հավաքված։
Տեսան՝ մեկ լավ ծառ քարափի ծերին.
Թե կտրենք սրան, էսպես միտք արին,
Մեզ խեր չի անիլ, խոր ձորը կընկնի,
Մեր աշխատանքն էլ հետը փուչ կըլի։
  Շատ որ միտք արին, խոսքը մի՛ն էլան.
Որ կախ ընկնեի՛ն, ձեռ ձեռի նրանք տան,
Եւ ենպես քաշեն, քոքըհան անեն,
Իրանց մեջումը ետո փայ անեն։
  Աստված կանչեցին, ճոլոլակ էլան։
Ծառը պոկ չեկավ, իրանց գլուխն ի՞նչ լան։
«Ատյայ մեր տղյե՛րք՝ տյուք ղայիմ կյացե՛ք,
Մի ձեռիս թքեմ, ետո քեաշվեցե՛ք»։
  Ձեռը բաց ընկավ՝ նրանք ի՛րար գլխով՝
Խաչ ավետարանի անուն տալով,
Էնպես գլորվեցան, քարափն վեր ընկան,
Էն գընալն էր, որ գնացին, եդ չեկան։