Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/25

Այս էջը հաստատված է

Տեսնողք փոր, բերան բռնած՝ քաշվեցին,
Մոլլեն զո՛ռ տվեց ուշունցի պարկին։
Բայց խելոքի մեկն ղրաղ քաշեց նըրան,
Ու կարթաց գլխին սաղ սըհաթ ղուռան,
«Ով իշին կուզի նոր մարիֆաթ տալ,
Աստված գիտենա, ի՛նքն ա էշն հալալ»։―