«Թե նրա խեղճ պղինձն՝ մեկ ամսից առաջ
Վա՜յ տեր կանչելով, մեղա գոչելով
Հոգին ավանդեց, երկինքը գնաց»։―
Դրացին մնաց քար կտրած, սառած.
Հենց բռնես, մեկ ձի գլխին քացի տվեց։
Մոլլի ոտն ու գլուխն չափելով՝ ասեց։
«Հանաքն ուրիշ վախտ արա՛ դու ինձ հետ։
Էդպես մասալեքն պառավքը կասեն.
Կամ պղինձս տուր, կամ նրա ջառըմեն.
Թե չէ ո՞վ է լսել՝ թե պղինձը կը մեռնի»։―
— «Էսպես հաստագլուխ մարդ էլ կըլինի՞,―
Տո քո՛պակ.
Ծնանողն մեկ օր պետք է մեռանի.
Ով որ ծնելուն հավատ կընծայի,
Ու ծնած որդին իր տունն կտանի,
Բաս մահվան սուքն չպետք է կատարի՞։―
Դիվանն էլ Մո՛լլին իրավունք տվեց.
Դրացին թեև գլուխն քարեքար տվեց.
Ձեռն ո՛չինչ չընկավ. ում էլ հարցրեց,
Հենց է՛ն շահվեցավ, որ վրեն ծիծաղեց։
Խորամանկ մարդիցն աստված ազատի,
Խելացին նըրա ո՛չ խերն, ո՛չ շառը,
Իր օրումն երբեք չի պետք է ուզի։