Չըգա՝ թե ինքս էլ որ նըրան ձեն տամ»։―
Աստված իմանա, թե որքան թագեց,
Տունն էլ հեռու չէր, նրա բախտը բանեց։
Գնացին դատաստան, որ գանգատ անեն,
Մոլլի վերջի կարգն էսօր կատարեն։
Բաղմանչին սկսեց իր զուռնեն փչել,
Ախունդն Մոլլի կճուճն լավ ձեռնահարել։
Տեսավ մեջը փուչ, էլ հատիկ չկա,
Արձակեց Մոլլին՝ որ իր տունն գնա։
Էնքան ծեծվել էր անճարն ու ջարդվել։
Որ ջանումն էլ սաղ տեղ չէր մնացել։
Քանի առնում էր դեղն ու մհլամը,
Ու միտքը բերում կերածի համը,
Վա՜յ էր կանչում ու դոշին վեր հատում,
«Ով ես աշխարքումն, անիծած տեղումն
Ամենի խոսքին միշտ ականջ կանի,
Մեկ գըլուխ ու թող՝ երկու ձեռք անի»։―