Չըղրեխն անեծքին ի՞նչ մտիկ տար,
Թե գլուխն էլ հետը մեր քրդի պոկ գար։
Ընչանք անիծածն թողեց խերն ու շառը
Միրքի կեսն ու բեղն հենց էնպես ձար, ձար
Պոկեց, պլոկեց, տարավ քրդի չարը։―
Աստված ո՛չ տա՝ մարդ էնպես տեղ ընկնի,
Որ խըրատ տվողն էլ սատանա ըլի։
Թե չէ է՛ն չըղրեխն կըկապեն միրքիդ,
Որ չես պրծընիլ թե տաս էլ հոգիդ։