Հախիցն վեր կըգա, ով իր բանն գիտի։―
Դեռ գելն իր իշտահն ատամի տակին
Հազրում էր, որ կնքի աղվեսին,
Սատանի ոտը բարով տալուց եդ,
Թուղթը բաց արեց, կարթաց նրա հետ,
Որ ինչ տեղ գնա, տասը ճուտ ու հավ
Տան իրան․ էնպես խանն հրաման արավ։
Գիլի փոր, աղիք է՛ն կատուն ընկավ,
Որ էս լսեց։ Տեր աղվեսին ասավ,
«Ֆառաշ չի՞ պետքը, որ հարկն հավաքի,
Էդ գործն էլ թող դու՝ իմ վըզիս ըլի։
Բանը թամամեց։ Երկուսն էլ հասան
Իրանց մուրազին ու ընկեր դառան։
Գալով, զրից տալով, խորհուրդ անելով,
Հենց եկան, հասան մեկ մեծ գեղի քով,
Աղվեսն մեկ սարի ծերի վրա կանգնեց,
Իր գել ֆառաշին տանդրոչ մոտ ղրկեց։
Գելը գիշերն էլ գեղից կփախչի,
Ո՞ւր մնա ցերեկն ու օրը ճաշի։
Ամա հրամանն տեսավ որ ունի,
Դունչն էլ մեկ կես գազ նա բարձր ցցած՝
Մըտավ գեղի մեջն անահ, անկասկած։