Տիրոնչ հոգին հո՝ բողազն հասցրին,
Էնքան դես ու դեն՝ խաղ, տրտինգ արին։
Բիրդան մեկ չոլում մեկ քանի եզը
Նրանց ռաստ եկան, կտրեցին հազը։
«Ի՞նչ տեղ եք գնում՝ ա՛խպեր՝ խե՛ր ըլի»,
Տնքալով հարցրին։ Մեր աչառ, մոզի
Էլի իրանց խաղն նորեն սկսեցին,
Էլի փռնչալով՝ գլխներն քամակին
Դրած՝ քեֆը չաղ՝ պատասխան տվին։
«Աղի՛ ենք գնում, աղի» ասեցին։―
— Գնացե՛ք՝ աստված ձեր բանն հաջողի,
Հըլա համն առե՛ք ձեր ասած աղի,
Հետո ձեզ կասենք, հիմիկ վախտը չի»։―
Եզներն ասեցին ու ընկան խոտի։
Աղը որ բարձած՝ էլի եդ եկան,
Քամակ ու ուսեր ուռած, նրանց տեսան։
Էլի որ հարցրին ինչ տեղից գալը,
Էլ ի՞նչ էր նրանց ահվալն ու հալը,
Շլնքները ծուռ, ձեն ու շունչ կտրած
Մեկը խոր նաֆասն քաշելով՝ ասաց,
«Աղի՜ց ենք գալիս, աղից՝ հե՛ր օրհնած։
Էլի ի՞նչ ես մեր ցավն՝ ա՜խ՝ դու անում բաց»։―