քցեմ։ Վախենում էի, թե ժամանակս, փողս կորչի, գիրքս էլ մեկ տեղ թոզումը վեր ընկած մնա, փթի։ Բարեկամ մարդիք, որ վախտ վախտ տեսան, խորհուրդ տվին ինձ, թե շատ լավ կըլի, որ տպիլ տամ։ Իրավ՝ թե որ մուրազս տեղ հասնի ու գրածս ազգին դիր գա, որքան բախտավոր կըլիմ։ Էն ժամանակը ջանք կանեմ, որ դհա լավ բան գրեմ, թող էս առաջինն էսպես ըլի։
Կարդացողը ինքն էլ լավ կիմանա, որ էս գրած բաները ավելի ուրախության համար են, էն պաաճառով, որ բոլորը մեր խալխի խոսացած բաներն եմ հավաքել. թարգմանածներս էլ՝ էնպես եմ դուս բերել, որ մեր խալխի սրտովն ըլի։ Բայաթիքը էն մտքով եմ գրել, որ չունքի մեջլսում, հացի վրա թուրքեվար են էսպես բաներ ասում. լավ հայը հայեվար ասի, որ քիչ քիչ լեզուն քաղցրանա, չունքի ոչինչ բան լեզուն էնքան չի քաղցրացնիլ, որքան խաղ ու տաղը։ Հույս ունիմ, որ ուրիշ մարդիք դհա լավը շինեն։
Աղասու մեկ քանի խաղը, որ էստեղ մեջ եմ բերել, կարելի է՝ թե՛ շատ մարդ չիմանա, թե նա ո՞վ էր։ Աղասին մեկ ջահել ռաշիդ քանաքռցի հայ