Որ ոտն ու գլուխը նա միշտ ման գալիս՝
Դուզ բռնի, տերը վրեն նստելիս։
«Քեզպես քյահլան ձին ի՞նչ կանի խրատ».
Ո՞ւմ համար ես դու սովորում մարիֆաթ։
Պառկի՛ր քո քեֆին, երբ սիրտդ ուզի,
Զարթի՛ր դու ճաշին, էդ սիրուն փորի
Ճարը տես, շնորքն ի՞նչ մատտահ բան ա,
Որ քեզ էլ էդպես գլխից հանել ա։
Տեսնի՛նք՝ աշխարքումն ո՞ւմին են պատվում,
Նրա՞ն, որ գինին թունդով է լագում.
Փորը հաստացրել, մեկ բան միտք չանում,
Լավ ուտում, խմում, նայում իր քեֆին.
Գիշեր ու ցերեկ բարձին, դոշակին
Տասը լդրանի ու հինգ գազանի
Գլուխն ու փորը տալիս, որ շնթռի։
Տեղից վեր կենում, սիրտը քացախած,
Ընկնում դուս ու տուն, որ մեկ բեզարած
Պարկ ռաստ բերի, հետը զրից անի։―
Թե՛ նրան՝ որ իր արևն ու օրը
Մաշում, սևացնում, հանում հոգին, որ
Մեկ կտոր հացի բալքի տիրանա։
Էն էլ քթիցը հանողն հանում ա։