Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/97

Այս էջը հաստատված է

Ծո ծռվի ձեր վիզն, մեկ շեն օր մտնիս,
Շներ կխաչեն՝ մարդի տեսնելիս։
Մարդիք կխանչեն, խեդը խաց կուզեն.
Մգա էս օլքումն շնե՛ր խաչիլ չեն,
Մարդիկ զիմ վրա զմլա ձեն կխանեն,
Իմալ ենեմ, շատ օր էլ միտք էրի,
Էս աղեկ բանը ֆիքրս բերեցի։
Մգա ըխտիարն էլ իմ առին չի։
Ինչ ամր կենես, վըր իմ ես աչքի»։―
    Թագավորն բերանն ու փորն հինգ սհաթ
    Բռնած՝ մնացել էր ձեռաց գնացած։
    Խելքը որ մի քիչ գլուխն հենց եղավ,
    Տոնլուղ, ճամփի խարջն էլ ինքը արավ։
Ծաղր անիլն մեկ մեծ հունար, լավ բան չի,
Շատ վախտ էլ՝ անողն իր ոսկոռն կառնի։