Այս էջը սրբագրված է
ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
Բեմը ներկայացնում է հին ձևի աղքատիկ սենյակ թարեքներով, դոլաբներով, լուսամուտով և երեք դռնով՝ աջ, ձախ և դիմացը Ձախ կողմը (հանդիսականների դիրքից) գորգով ծածկած տախտ նահալով և մութաքաներով, իսկ աջ՝ հասարակ սեղան, գունավոր սփռոցով ծածկած։ Սենյակի այս անկյունում մի թոկ կա կապած։ Դոլալներում և թարեքների վրա դարսած են հինօրյա պղնձե, կավե ու փայտե ամաններ ու զանազան գինու բաժակներ։ Մի քանի հասարակ աթոռներ լրացնում են սենյակի զարդը։ Կեսօր է։

Տեսիլ աոաջին

ՇՈՒՇԱՆ. տախտի վրա նստած, գուլպա է գործում, ԿԵԿԵԼ, սեղանի մոտ, աթոռի վրա նստած, շտապով կար է անում, առջևը կարի գույնզգույն բոխչա։

ՇՈՒՇԱՆ— Չիս իմանո՞ւմ, քա՛։

ԿԵԿԵԼ— (Թել վերցնելով բոխչից) Ա՛յ, էս էլ պրծնիմ, դեդի։
ՇՈՒՇԱՆ— Թո՛ղ, մի քիչ դնջացի, ի՛ժում պրծի։
ԿԵԿԵԼ— Չի ըլի, դեդի, է՜, հորես տերը գու քա։
ՇՈՒՇԱՆ— Նրա աճկն էլ կարիմ, խիստ շատ է տալի՜։
ԿԵԿԵԼ— Բանն էլ էտ է, է՜ դեդի. ինչրու նրա գալը դիփ հազիր վուր չըլի, էլ թամամ գինը չի տա։ Խո գի՛դիս ինչ անաստուձն է։
ՇՈՒՇԱՆ— Ախար, աճկիդ լուսը խո չի՞ս կանա հանի. սաղ գիշիր, ենց բռնե, չիս քնի ու ջեր վո՜ւրդի էր ծեքը, վուր էլի բանի նստեցար։
ԿԵԿԵԼ— Ի՞նչ անինք, դեդի, խղճի հացը էժան չէ ճարվում։
ՇՈՒՇԱՆ— Հե՜րիք արա, հե՛րիք, վուրթի։ Ջա՜նդամը միր գլուխը, վունցոր րփ կու ապրինք։
ԿԵԿԵԼ— Էս սահաթիս, դեդի ջան, ա՛յ, աստուձ գիդենա քիչ է մնացի։