Այս էջը սրբագրված է

տվեցինք ձեզ։ Բոլոր գաղտնի պահարանները բաց արեցինք ձեր առջև։ Եվ դուք այնքան անգութ եղաք, որ Բարդուղիմեոս առաք յալի սուրբ գերեզմանն էլ քանդեցիք, կարծելով թե այնտեղ գանձ կա թաքցրած։— Ինչ որ կար տարավ Ջալալեդդինը. նրանցից հետո տասն անգամից ավելի քրդերը մտել են այս վանքը… դուք վերջինն եք․․․։

― Սո՛ ւտ ես խոսում, կեղծավոր շո՛ւն,— գոռաց գազանը.— բերե՛ք թասը։

Քրդերից մեկը ունելիքով դուրս հանեց կրակի միջից կարմրած թասը, քահանայի ալեզարդ գլուխը բաց արին, և պատրաստ վում էին հրաշեկ արախչինը նրա գլխին դնել։ Աստուծո սեղանի սպասավորը նահատակի համբերությամբ սպասում էր բարբարոսական գործողությանը։ Նա անմռունչ էր և լուռ, միայն նրա շրթունքները շարժվում էին, և օրհասական տագնապի մեջ խուլ կերպով աղոթում էր…։

Հանկարծ որոտացին ատրճանակներ, և սուրբ տաճարը վառոդի ծխով լցվեցավ։ Սարսափը տիրեց բոլորի վրա։ Քրդերից մի քանիսը գլորվեցան, ընկան, իսկ մյուսներին բռնեցին զորեղ բազուկներով և սկսեցին կապկապել։ Այս բոլորը կատարվեցավ մի քանի րոպեում և խորին լռության մեջ։ Միայն քահանայի ձայնն էր լսելի լինում, որ ասում էր.

— Ի սեր աստուծո, մի՛ սպանեք, թողեք, ինչ որ կամենում են թո՛ղ անեն մեզ հետ. դրանց ձեռք մի՛ դիպցնեք, կկոտորեն հայերին․․․։

Ողորմելի քահանան, թեև չգիտեր, թե ովքեր էին այն հանկարծահաս փրկիչները, բայց վախենում էր, որ հայոց վանքի տաճարում կատարվելով այսպիսի սպանություններ, տեղային քուրդերի վրեժխնդրությունը կհրավիրեին ամբողջ հայերի վրա,— թեև քրդի սրտում մի այսպիսի կասկած երբեք ծնվել չէր կարող, թե երկչոտ հայը կարող է մարդ սպանել…։

Նոր եկավորների երեսները բոլորովին կապած էին, միայն աչքերն էին երևում։ Նրանք հագնված էին քրդի հագուստով և խոժսում էին քրդի լեզվով։ Թվով շատ չէին նրանք, բայց այնպես անակնկալ վրա տալով, կարողացան առաջիններից մի քանիսին սպանել և մնացածներին կապելով դուրս տանել։ Ո՞ւր տարան, հայտնի չէր։ Միայն քառորդ ժամից հետո երկուսը կրկին վերադարձան,